Անկախության հռչակագիրը վեր է քաղաքական օրակարգերից․ «Ուժեղ Հայաստան» • Tribune.am

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Անկախության հռչակագրի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հրապարակել․

«1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է և պատմական ժառանգությունը՝ վեր քաղաքական օրակարգերից ու օրվա իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունից։
Շնորհավո՛ր Անկախության Հռչակագրի օրը։

Պահպանենք, արժևորենք և ուժեղացնենք մեր անկախ պետությունը` հաստատուն հավատով, որ Ուժեղ Հայաստան լինելու´ է»:

Leave a Comment