Նևադա նահանգի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհի տարածքը մեկ օրում հասել է 3,2 հազար հեկտարի։ Այս մասին հայտնել է ABC News-ը։
Hawk անվանումը ստացած հրդեհը բռնկվել է Ռինո քաղաքի մերձակայքում։ Կրակը սպառնում է շուրջ 1 հազար տան, ինչի պատճառով որոշ շրջանների բնակիչների տարհանում է հայտարարվել։
Հրդեհի տարածումը բարդացնում է ուժեղ քամին։ «Քամու պատճառով կրակը շատ արագ է շարժվում դեպի մեր բնակելի շրջանները, ինչը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում հրշեջների համար», – հեռուստաալիքը մեջբերում է տեղի հրշեջ ծառայության ղեկավար Ռիչարդ Էդվարդսի խոսքերը։
Նշենք, որ ավելի ուշ հրդեհի տարածքը զգալիորեն ընդլայնվել է՝ գերազանցելով 10,5 հազար ակրը (մոտ 4,25 հազար հեկտար)։