Լոնդոնի «Տոտենհեմը» սկզբունքային համաձայնության է հասել «Մանչեսթեր Սիթիի» հետ բրազիլացի ֆուտբոլիստ Սավինյոյի տրանսֆերի շուրջ։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, գործարքի արժեքը կկազմի 75 մլն ֆունտ ստեռլինգ՝ մոտ 87,5 մլն եվրո։
Պայմանագրով նախատեսված է ևս 10 մլն ֆունտի չափով հավելավճար։ Դրանց իրագործման դեպքում գործարքի ընդհանուր արժեքը կհասնի 85 մլն ֆունտի և կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» պատմության ամենախոշոր վաճառքը։
22-ամյա Սավինյոն «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը ֆրանսիական «Տրուայից»։ Նախորդ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում և խփել 4 գնդակ։