Տպավորիչ հաղթանակներ Ադլերում․ Օգանիսյանը նվաճեց չեմպիոնական գոտին

23 Օգոստոսի 2026, 14:10

Օգոստոսի 22-ին Ադլերում կայացած RCC Boxing պրոֆեսիոնալ մրցաշարում հայ բռնցքամարտիկները տպավորիչ հաղթանակներ են տարել։

Մրցելույթների գլխավոր իրադարձությունը գերթեթև քաշային Վալերի Օգանիսյանի (11-0) մենամարտն էր. նա առավելության հասավ թուրք մարզիկ Էգե Արին Կոնուկի (15-2) նկատմամբ և նվաճեց EBP չեմպիոնական գոտին։

Հաջողությամբ է հանդես եկել նաև գերծանրքաշային կարգում անպարտելի Վարդան Հարությունյանը՝ տանելով հերթական հաղթանակը։

Leave a Comment