ԱՄՆ Նևադա նահանգում խոշոր հրդեհ է մոլեգնում. տարհանվում են բնակիչները

ԱՄՆ Նևադա նահանգի հյուսիսում՝ Ռինո քաղաքի մերձակայքում, խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որի մակերեսն ընդամենը մեկ օրում հասել է 3,2 հազար հեկտարի։ Այս մասին, հղում անելով ABC News հեռուստաալիքին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Hawk» անվանումը ստացած հրդեհը սպառնում է շուրջ 1000 բնակելի տան։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ շրջաններում հայտարարվել է բնակիչների տարհանում։

Կրակի մարման աշխատանքները բարդանում են ուժգին քամու պատճառով։ Տեղի հրշեջ ծառայության պետ Ռիչարդ Էդվարդսի փոխանցմամբ՝ քամու հետևանքով կրակը արագ տարածվում է դեպի բնակելի թաղամասեր, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում հրշեջների համար։

Leave a Comment