Արագածոտնի մարզպետի ծառայողական էլեկտրամեքենայի շահագործումն ապահովելու նպատակով մարզպետի աշխատակազմին կհատկացվի 973 հազար 800 դրամ

Արագածոտնի մարզպետի ծառայողական էլեկտրամեքենայի շահագործումն ապահովելու նպատակով մարզպետի աշխատակազմին կհատկացվի 973 հազար 800 դրամ։ Գումարը նախատեսվում է օգտագործել էլեկտրական մեքենայի վերալիցքավորման կայան ձեռք բերելու համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 483-Ա որոշման հավելված N 2-ի  35-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին սպասարկելու նպատակով որպես ծառայողական ավտոմեքենա ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմին է տրամադրվել «Volvo EX40 BEV» (Battery Electric Vehicle) (նույնականացման համար՝ YV1XZERRXS2512448) մակնիշի ավտոմեքենա, որի գործարկման նպատակով անհրաժեշտ է կայան՝

Հզորությունը 22 կՎտ կամ 125 Ա

Հոսանքի պաշտպանիչ անջատման սարք (УЗО),

Լարման տատանումների պաշտպանություն

Մուտքային լարումը՝ 380Վ-420Վ

Միացման տեսակը՝ եռաֆազ

Միակցիչ՝ CCS2 (եվրոպական ստանդարտ)

Գործողության հաճախականությունը 50-ից 55 ՀՑ

Չափերը՝ 680*500*155 մմ

Պատին ամրացվող

Առկա է LCD էկրան, որտեղ նշվում է լիցքավորման մասին

տեղեկատվությունը

Առկա է հավելված, որը հնարավորություն է տալիս իրականացնել

մոնիտորինգ

Երաշխիք ՝1 տարի։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Նախագծով անհրաժեշտ գումարը առաջարկվում է վերաբաշխել ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի << Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում >>  հոդվածով առկա 973 750 (ինը հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ ազատ միջոցից։ Գնման ընթացակարգը իրականացվել է Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և համապատասխան կարգավորումներն իրականացնելուց հետո անվանախմբի գնման գինը չի գերազանցում  գնումների բազային միավորը:

Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություն։

Ակնկալվող արդյունքները.

Նախագծի հաստատմամբ 1002-31001 ծրագրի <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>>  հոդվածին կհատկացվի 973 800 ՀՀ դրամ էլեկտրական մեքենայի վերալիցքավորման կայանը ձեռքբերելու համար։

Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ նվազեցում չի առաջացնում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 18.08.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելված-ի 6.10 կետից:

Leave a Comment