ՑԱՀԱԼ-ը հայտնել է Գազայում «ՀԱՄԱՍ»-ի վաշտի հրամանատարի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, Գազայի հատվածի կենտրոնական հատվածում՝ Դեյր էլ-Բալահում, իրականացրած հարվածի հետևանքով սպանել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի՝ «Դեյր էլ-Բալահ» գումարտակի վաշտի հրամանատար Շարիֆ ալ-Հասանաթին։ Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Իսրայելական կողմի տվյալներով՝ ալ-Հասանաթը ղեկավարել է «ՀԱՄԱՍ»-ի ստորգետնյա ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները և մասնակցել իսրայելական զինվորականների ու խաղաղ բնակիչների դեմ հարձակումների կազմակերպմանը։

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ալ-Հասանաթը անմիջական սպառնալիք էր ներկայացնում իսրայելական զինվորականների համար, և նրա դեմ հարվածն իրականացվել է այդ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով։

Leave a Comment