ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 14.8 մլրդ դրամ կհատկացնի՝ 2026 թվականի առաջին 9 ամիսներին կենսաթոշակների և մի շարք նպաստների վճարումն ապահովելու համար։ Նախագծով նախատեսվում է նաև պետական բյուջեի տարբեր ծրագրերի միջև 2.6 մլրդ դրամի վերաբաշխում՝ միջոցների անբավարարություն ունեցող ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել 2026 թվականի առաջին 9 ամիսներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջոցով իրականացվող ծրագրերի մի շարք միջոցառումների գծով բյուջետային ծախսերի կատարումը։
Կարգավորմանհարաբերություններիներկա վիճակը և առկա խնդիրները
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 14,807,580.0 հազար դրամ, ինչպես նաև ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի ծրագրերի միջոցառումների միջև կատարել միջեռամսյակին վերաբաշխումներ (տեղաշարժեր)՝ ընդամենը 2,627,770.0 հազար դրամի չափով:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները գնահատվել են 2026 թվականի հուլիսի 29-ի դրությամբ առկա փաստացի տվյալներով։
Միջոցառումների գծով հաշվարկների ընդհանուր պատկերը հետևյալն է։
Իրականացնել կանխատեսվող ազատ հաշվին միջեռամսյակային տեղաշարժ՝ III եռամսյակի և IV եռամսյակի գումարների միջև հետևյալ չափերով՝
- 1082 «Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում» ծրագրի 12002 «Մայրության նպաստ միջոցառման գծով հունիս ամսվա ծախսը կազմել է 593,038.0 հազար դրամ միջոցների անբավարարության պատճառով մայրության նպաստը ֆինանսավորվել է ոչ ամբողջ ծավալով), հունվար-հունիս ամիսներինը՝ 9,538,663.0 հազար դրամ:
Ընթացիկ տարվա 9 ամսվա ծրագրային ցուցանիշը կազմում է 14,324,591.0 հազար դրամ, իսկ կանխատեսվող ծախսը կկազմի 16,338,663.0 հազար դրամ: Չբավականցնող գումարը 9 ամսվա համար գնահատվել է 2,014,072.0 հազար դրամ: Կանխատեսումները կատարված են հունվար-մայիս ամսիների միջին ամսական փաստացի ծախսի հաշվառմամբ։ Առաջարկվում է կատարել միջեռամսյակային տեղաշարժ՝ 2,014,070.0 հազար դրամի չափով,
- 1082 «Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում» ծրագրի 12001 «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ միջոցառման գծով հունիս ամսվա ծախսը կազմել է 291,852.0 հազար դրամ (միջոցների անբավարարության պատճառով ժամանակավոր անաշխատունակության նպաստը ֆինանսավորվել է ոչ ամբողջ ծավալով), հունվար-հունիս ամիսներինը՝ 3,421,605.0 հազար դրամ:
Ընթացիկ տարվա 9 ամսվա ծրագրային ցուցանիշը կազմում է 5,327,904.0 հազար դրամ, իսկ կանխատեսվող ծախսը կկազմի 5,941,605.0 հազար դրամ: Չբավականցնող գումարը 9 ամսվա համար գնահատվել է 613,701.0 հազար դրամ: Կանխատեսումները կատարված են հունվար-մայիս ամսիների միջին ամսական փաստացի ծախսի հաշվառմամբ։ Առաջարկվում է կատարել միջեռամսյակային տեղաշարժ՝ 613,700.0 հազար դրամի չափով,
- 1068 «Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի 12002 Երեխայի ծննդյան միանվագ նպաստ միջոցառման գծով 9 ամսվա համար նախատեսված է 14,260,640.0 հազար դրամ, իսկ կանխատեսվող ծախսը կկազմի 12,719,880.0 հազար դրամ: Գնահատականերում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2026 թվականի առաջին 9 ամսում նպաստը վճարվելու է նոր ծնված երեխայի կարգաթվով պայմանավորված՝ տարբերակված չափերով՝ նպաստի համահարթ դրույքաչափը կիրառվելու է 01.09.2026-ից հետո ծնված երեխաների համար և վճարումները հիմնականում կսկսվեն իրականացվել հոկտեմբերից։ Կանխատեսումները կատարված են հունվար-հունիս ամսիների միջին ամսական փաստացի ծախսի հաշվառմամբ։ Ազատ մնացորդը 9 ամսվա համար գնահատվել է 1,540,760.0 հազար դրամ: Առաջարկվում է կատարել միջեռամսյակային տեղաշարժ 1,340,760.0հազար դրամի չափով (նոր ծնված երեխաների թվի աճը կարող է գերազանցել արձանագրված միտումները),
- 1068 «Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի 12004 Դրամական աջակցություն ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին միջոցառման գծով 9 ամսվա համար նախատեսված է 25,020,720.0 հազար դրամ, իսկ կանխատեսվող ծախսը կկազմի 23,159,252.0 հազար դրամ: Կանխատեսումները կատարված են հունվար-հունիս ամսիների փաստացի ծախսի հաշվառմամբ և այն փաստի հաշվառմամբ, որ մինչև 2028 թվականը միջին ամսական ծախսը ավելանալու է։ Ազատ մնացորդը 9 ամսվա համար գնահատվել է 1,861,468.0 հազար դրամ: Առաջարկվում է կատարել միջեռամսյակային տեղաշարժ 1,287,010.0հազար դրամի չափով (նոր ծնված երեխաների թվի աճը կարող է գերազանցել արձանագրված միտումները),
- 1102 «Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի 12001 «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ միջոցառման համար 9 ամսվա նախատեսված է 36,109,730.0 հազար դրամ, իսկ 9 ամսվա ծախսը կանխատեսվել է 36,396,465.0 հազար դրամ: Հաշվարկում հաշվի է առնվել այն փաստը, որ 01.04.2026-ից կենսաթոշակների չափերն ավելացել են։ Չբավականցնող գումարը 9 ամսվա համար գնահատվել է 286,735.0 հազար դրամ, առաջարկվում է 286,700.0հազար դրամ: Առաջարկվում է այն հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից,
- 1102 «Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի 12002 «Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակներ միջոցառման համար 9 ամսվա նախատեսված է՝ 567,514.0 հազար դրամ, իսկ 9 ամսվա ծախսը կանխատեսվել է 606,007.0 հազար դրամ: Հաշվարկում հաշվի է առնվել այն փաստը, որ 01.04.2026-ից կենսաթոշակների չափերն ավելացել են։ Չբավականցնող գումարը 9 ամսվա համար գնահատվել է 38,493.0 հազար դրամ, առաջարկվում է 38,500.0հազար դրամ: Առաջարկվում է այն հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից,
- 1102 «Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի 12003 «Աշխատանքային կենսաթոշակներ միջոցառման համար 9 ամսվա նախատեսված է 238,660,260.0 հազար դրամ, իսկ 9 ամսվա ծախսը կանխատեսվել է 250,765,277.0 հազար դրամ: Հաշվարկում հաշվի է առնվել այն փաստը, որ 01.04.2026-ից կենսաթոշակների չափերն ավելացել են։ Չբավականցնող գումարը 9 ամսվա համար գնահատվել է 12,105,017.0 հազար դրամ, առաջարկվում է 12,105,000.0հազար դրամ: Առաջարկվում է այն հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից,
- 1205 «Սոցիալական ապահովություն» ծրագրի 12001 «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ միջոցառման համար 9 ամսվա նախատեսված է 48,573,190.0 հազար դրամ, իսկ 9 ամսվա ծախսը կանխատեսվել է 50,231,768.0 հազար դրամ: Հաշվարկում հաշվի է առնվել այն փաստը, որ 01.04.2026-ից նպաստների չափերն ավելացել են։ Չբավականցնող գումարը 9 ամսվա համար գնահատվել է 1,658,578.0 հազար դրամ, առաջարկվում է 1,658,600.0հազար դրամ: Առաջարկվում է այն հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից,
- 1205 «Սոցիալական ապահովություն» ծրագրի 12029 «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրում միջոցառման համար 9 ամսվա նախատեսված է 35,031,800.0 հազար դրամ, իսկ 9 ամսվա ծախսը կանխատեսվել է 35,750,580.0 հազար դրամ: Կենսաթոշակների չափերի ավելացման հանգամանքի հաշվառմամբ, գնահատականներում հաշվի է առնվել 2026 թվականի մայիս-հուլիս ամսիների փաստացի ծախսը (վճարվել է ապրիլ-հունիս ամիսների անկանխիկ վճարումների դիմաց)։ 2026 թվականի մայիս, հունիս ամիսներին շահառուների թվերը կազմել են 531,038 և 558,257, իսկ 1 շահառուի հաշվով վճարված հետվճարը՝ 8080 դրամ և 8178 դրամ։ Ենթադրվել է, որ գրանցված աճի միտումները պահպանվելու են։ Լրացուցիչ հատկացվող գումարի հաշվառմամբ շահառուների միջին ամսական թիվը տարեկան կտրվածով կանխատեսվում է, որ կավելանա 4450-ով։ Չբավականցնող գումարը 9 ամսվա համար գնահատվել է 718,780.0հազար դրամ: Առաջարկվում է այն հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Իրավականակտիկիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կապահովվի 2026 թվականի առաջին 9 ամիսներին կենսաթոշակների և նպաստների վճարումը՝ վերը նշված միջոցառումների գծով բյուջետային ծախսերի կատարումը։
Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է կատարել բյուջեով նախատեսված միջոցառումների միջև միջեռամսյակային վերաբաշխման (տեղաշարժեր) փոփոխություններ ապահովելով միջոցառումների գծով ծախսերի կատարումը, ինչպես նաև որոշ միջոցառումների գծով չբավարարող գումարը ընդամենը՝ 14,807,600.0 հազար դրամ, հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, որը համալրվում է «Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստ միջոցառմանը հատկացված միջոցներից:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6-րդ կետի 5-րդ ենթակետից, այն է՝ «Տարածքային համախմբվածության բարձր մակարդակի ապահովում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ տարածքներին՝ անցում կատարելով սոցիալական աջակցության մեխանիզմներից դեպի տնտեսական զարգացման մեխանիզմների ներդրում» և 4.6-րդ կետի այն է՝ «նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին»։
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա: