Օգոստոսի 22-ին Սամարայում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է «Օզոնի» լոգիստիկ կենտրոնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Սա «Օզոն» ընկերության պահեստային համալիրների վրա իրականացված առաջին հաստատված հարձակումն է:
«Այսօր Սամարայի մարզում Օզոնի լոգիստիկ կենտրոնը վնասվել է ԱԹՍ հարձակման հետևանքով՝ պահեստում հրդեհ է բռնկվել։ Բոլոր համակարգերը բնականոն աշխատել են, րոպեների ընթացքում տարհանվել է ավելի քան 500 աշխատակից։ Սակայն, ցավոք, կան զոհեր»,-հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերությունը պարզաբանել է, որ օբյեկտի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցվել է։ Պահեստով անցնող լոգիստիկ երթուղիները չեղարկվել են։ Արտադրանքի հոսքերը կվերաբաշխվեն ցանցային այլ օբյեկտների միջև։