Գառնիում «Ford»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, կոտրել այն

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում «Ford» մակնիշի ավտոմեքենան Գառնի բնակավայրի Խաչատրյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի  ինքնությունը:

Leave a Comment