Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը։ Նախատեսվում է ամբողջությամբ պահպանել բացօթյա դահլիճի նախնական, պատմական տեսքը։

Տարածքն ազատվել է ավելորդ կառուցապատումներից։

Այս փուլում իրականացվում են նախագծային նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ կառույցի տեխնիկական վիճակի համալիր հետազոտություն, որի միջոցով որոշվում են հիմքերի տեսակներն ու շենքի ընդհանուր սեյսմակայունությունը։

Ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյանի և Թելման Գևորգյանի համահեղինակած այս ինքնատիպ կառույցը մոտ ապագայում, ավելի արդիականացված լուծումներով, խոստանում է կրկին դառնալ մայրաքաղաքի գլխավոր մշակութային կենտրոններից մեկը։

Leave a Comment