Paramount կինոստուդիայի ներքին վարձույթի նախկին ղեկավար Քրիս Արոնսոնը դատի է տվել ընկերությանը՝ մեղադրելով իրեն խոստացված 1,3 միլիոն դոլարի վճարումից հրաժարվելու մեջ: Նա հեռացվել էր աշխատանքից 2025 թվականի վերջին՝ Skydance-ի հետ միաձուլմանը հաջորդած կադրային փոփոխությունների շրջանակներում:
Ըստ Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայցի՝ 69-ամյա մենեջերն ազատվել է աշխատանքից տարիքային խտրականության պատճառով և փոխարինվել ավելի երիտասարդ կադրով։ Թեև նրա պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2028 թվականը, Paramount-ը համաձայնել է վճարել միայն երկու տարվա փոխհատուցում։
Արոնսոնը, ով ժամանակին ղեկավարել է «Top Gun: Maverick», «Mission: Impossible» և այլ մեգահիթերի վարձույթը, ընկերությունից պահանջում է շուրջ 4 միլիոն դոլարի տնտեսական վնասի և լրացուցիչ տուգանքների փոխհատուցում:
