
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով։ Հոկտեմբերի 9-11-ը Երևանը կրկին կհամախմբի հայ և միջազգային դիզայներների, ոլորտի մասնագետների, գնորդների և համաշխարհային մեդիա ներկայացուցիչների։
Նորաձևությունը Երևանի սրտում՝ երեք օր շարունակ, ստեղծարարության և միջազգային համագործակցության մթնոլորտում։
Ի՞նչ սպասել YFW 2026-ից.
- 20+ ցուցադրություններ և ցուցահանդեսներ՝ հայ ու միջազգային դիզայներների մասնակցությամբ
- Fashion Scout Armenia մրցույթ` երիտասարդ դիզայներների բացահայտում
- Showroom՝ 30+ հագուստի, աքսեսուարների, զարդերի բրենդերի մասնակցությամբ
- 9+ Պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային ոլորտային մասնագետների մասնակցությամբ
- Միջազգային հյուրեր, մեդիա ներկայացուցիչներ և ինֆլուենսերներ
- B2B հանդիպումներ, նեթվորքինգ և մասնագիտական կապեր
«Երևանի Նորաձևության Շաբաթ 2026»-ի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը: