ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու ծրագրերը չեն նշանակում հրաժարվել ռազմական գործողությունների վերսկսումից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Բացարձակապես ոչ», – Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազայում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա բացառում է այն սցենարը, որի դեպքում ռազմական գործողությունները կշարունակվեն։
Խոսելով Թեհրանի դեմ տնտեսական միջոցառումներ նախապատրաստելու իր պատճառների մասին՝ Թրամփն ասել է.
«Մենք ուզում ենք տեսնել, թե սա ուր կտանի»։ Նա վերահաստատել է իր կարծիքը, որ Իրանն այժմ բախվում է զգալի տնտեսական դժվարությունների։
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց ոչ այնպիսին, որը ես կարծում եմ, որ անհրաժեշտ է», – հավելել է նախագահը։