Ամերիկյան Forbes ամսագիրը նոր մրցաշրջանում աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշն է կազմել։ Լավագույն եռյակում են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը»։ Թոփ-10-ը եզրափակել է Լոնդոնի «Տոտենհեմը»։
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի
1.«Ռեալ Մադրիդ» – 9,5 մլրդ դոլար (+41% տարվա ընթացքում)
2.«Բարսելոնա» – 7,5 մլրդ դոլար (+33%)
3.«Լիվերպուլ» – 7,43 մլրդ դոլար (+38%)
4.«Մանչեսթեր Յունայթեդ» – 7,2 մլրդ դոլար (+9%)
5.ՊՍԺ – 5,8 մլրդ դոլար (+26%)
6.«Բավարիա» – 5,7 մլրդ դոլար (+12%)
7.«Մանչեսթեր Սիթի» – 5,5 մլրդ դոլար (+4%)
8.«Արսենալ» – 5,4 մլրդ դոլար (+59%)
9.«Չելսի» – 4,2 մլրդ դոլար (+29%)
10.«Տոտենհեմ Հոտսպուր» – 3 մլրդ դոլար (-9%)։