Ռուսաստանը հարված է հասցրել Կրիվոյ Ռոգի առևտրի կենտրոնին․ 6 մարդ զոհվել է

Ուրբաթ՝ օգոստոսի 21-ին, Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կրիվոյ Ռիգի ամենամեծ առևտրի կենտրոնին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Հայտնի է վեց զոհի մասին, 121 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 22 երեխա։ Քաղաքապետ Ալեքսանդր Վիլկուլի խոսքով՝ ավելի քան 30 վիրավոր ծանր վիճակում է։

Զելենսկու խոսքով՝ հարվածները հասցվել են երկու ալիքով․ առաջին հարվածից և հրդեհից մոտ կես ժամ անց երկրորդ անօդաչուն հարվածել է այն ժամանակ, երբ դեպքի վայրում արդեն աշխատում էին փրկարարական ծառայությունները։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ մարզում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 127 մարդ։ Նրա տվյալներով՝ չորս շրջանների վրա շուրջ 60 հարձակում է իրականացվել անօդաչուներով, հրետանիով և ավիառումբերով։ Վնասվել են նաև բնակելի շենքեր, առանձնատներ և ավտոմեքենաներ։

Leave a Comment