
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին հասարակական լայն հնչեղություն ստացած զարգացումները վկայում են, որ հայտնի լրագրող Լիա Սարգսյանին փորձում են թիրախավորել մասնագիտական գործունեության և ազատ խոսքի իրավունքի իրացման համար։ Նման գործողությունները լուրջ սպառնալիք են ստեղծում խոսքի ազատության և մեդիայի անկախության սկզբունքների համար։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ լրագրողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնել է «Ալեքսանյան Լոու Ֆիրմ» փաստաբանական ընկերության փաստաբան Էլադա Ղահրամանյանը։
Փաստաբանը արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ իրավական գործիքակերպերը՝ Լիա Սարգսյանի իրավունքների անվերապահ պաշտպանությունն ապահովելու և ցանկացած ապօրինի միջամտություն կասեցնելու ուղղությամբ։ Անկախ լրագրությունը ժողովրդավարական պետության առանցքային սյուներից է։ Ցանկացած փորձ՝ ճնշում գործադրելու կամ սահմանափակելու լրագրողի մասնագիտական առաքելությունը, պետք է ստանա համարժեք և կոշտ իրավական գնահատական»։