ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, Հայաստանում առաքելությունն ավարտող պաշտպանության հարցերով կցորդ, բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Վասիլիոս Ձուվարասին:

Leave a Comment