Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Հոսամ Հասանը ուշագնաց է եղել իր այժմյան և նախկին կանանց միջև սրճարանում տեղի ունեցած վեճի ժամանակ, հաղորդում է Al Arabiya-ն։ Երկու կանանց միջև վեճը վերածվել է կռվի։ Հաճախորդները ոստիկանություն են կանչել։ Երկու կանայք էլ վնասվածքներ և կապտուկներ են ստացել, իսկ 60-ամյա Հասանը, չկարողանալով վերահսկել իրավիճակը, կորցրել է գիտակցությունը։
Ավելի ուշ մարզչի երկրորդ կնոջ փաստաբանը հայտարարել է, որ Հասանը բաժանվել է իր առաջին կնոջից, որից երեք երեխա ունի։ Հոսամ Հասանը 2024 թվականից է գլխավորում Եգիպտոսի հավաքականը, որի հետ հասել էր ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչ։