Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց. Տեսանյութ •

Քիչ առաջ դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ վերացրեց Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը։

Չալաբյանը կալանքի տակ էր, դատախազն այսօր միջնորդեց երկարացնել կալանքը, պաշտպանական կողմն էլ առաջարկել էր` այլ խափանման միջոց ընտրել։

Որոշման հրապարակումից հետո Չալաբյանին ուղեկցող ոստիկանները շարունակում էին մնալ դատական նիստերի դահլիճում, դատավորը նրանց դուրս հրավիրեց` նշելով, որ Չալաբյանն ազատ է նիստերի դահլիճից։

Leave a Comment