ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյի ծրագիրը քննադատելու պատճառով

ՖԻՖԱ-ն հայտարարել է գործառնական տնօրենի պաշտոնից Քևին Լամուրի հեռանալու մասին։ Sky News-ի համաձայն՝ ՖԻՖԱ-ն իր ամենաբարձրաստիճան ղեկավարներից մեկին աշխատանքից ազատել է այն բանից հետո, երբ նա քննադատել է կառույցի ղեկավար Ջանի Ինֆանտինոյի՝ աշխարհի առաջնության բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագիրը։

Հուլիսին Լամուրը գրել էր, որ ՖԻՖԱ-ի պաշտոնյաները «մոլորեցվել» են Ինֆանտինոյի կողմից վերջին ամիսներին աշխարհի առաջնության բաժնետոմսերի գործարքի նախապատրաստման գործընթացում թափանցիկության բացակայության պատճառով, և որ նրանք «արժանի են ավելին, քան արհամարհանքի և սպառնալիքի»։ Ի դեպ, Լամուրը Ջանի Ինֆանտինոյի մտերիմներից էր և օգնել էր նրան 2016 թվականի նախընտրական քարոզարշավում։

Leave a Comment