Հայաստան… մարգարեությամբ պահպանվող Կովկասի կախարդանքը. «Al-Jarida»

21 Օգոստոսի 2026, 17:07

Քուվեյթի «Al-Jarida» թերթը Հայաստանի Հանրապետության մասին ծավալուն հոդված է հրապարակել՝ «Հայաստան… մարգարեությամբ պահպանվող Կովկասի կախարդանքը…»խորագրով։

Հոդվածի հեղինակը հիացմունքով է անդրադառնում Հայաստանի պատմությանն ու մշակույթին՝ առանձնահատուկ նշելով Գեղարդի վանքը և հնագույն Գառնու տաճարը, Կասկադն ու «Մայր Հայաստան» հուշարձանը, բնության եզակի հուշարձան «Քարերի սիմֆոնիան», ինչպես նաև լեռնային ակտիվ հանգստի հնարավորությունները՝ Դիլիջանում և Ջերմուկում։

Leave a Comment