Մի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվել

Մի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվել


 


ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հունիսի 13-ին երեք անչափահասներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եկեղեցու հարակից տարածքում հանդիպել են անչափահաս տուժողին, որտեղ փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, քաշքշել մազերից, հնչեցրել հայհոյանքներ և այդ ամենը տեսանկարահանել բջջային հեռախոսով և տեղադրել համացանցում: 


 


Նախաքննության ընթացքում երեք անչափահասի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):


 


Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը: 


 


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։


 


Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ֆիզիկական բռնություն գործադրում, վիրավորական արտահայտություններ հնչեցնում մեկ այլ աղջկա նկատմամբ։


 


ՀՀ քննչական կոմիտե


 


 




Կարդացել են
10 անգամ

Leave a Comment