ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել երկրի թուլացած ռազմական ներուժի և ղեկավարության մեծ մասի կորստի պատճառով։
«Ռազմածովային ուժերը վերացել են, ռազմաօդային ուժերը վերացել են, ղեկավարությունը վերացել է։ Խնդրի մի մասն այն է, որ ղեկավարության մեծ մասը վերացել է։ Դժվար է համաձայնության գալ։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու», – ասել է Թրամփը իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենի հետ 77 WABC ռադիոկայանին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանի հետ հակամարտության հիմնական նպատակը Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է։
«Մենք պետք է գործենք Մերձավոր Արևելքում, քանի որ չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա», – ասել է Թրամփը։
Նա ասել է, որ Թեհրանը ընդամենը մի քանի շաբաթ էր հեռու նոր միջուկային ռումբ մշակելուց, երբ 2025 թվականին հրամայեց հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին։