Ծննդյան նպաստը դառնում է համահարթ․ ո՞վքեր կստանան 500 հազար դրամ

2026 թվականի սեպտեմբերի 1-ի և դրանից հետո ծնված երեխաների համար երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը սահմանվում է համահարթ եղանակով՝ 500.000 դրամի չափով՝ անկախ ընտանիքում ծնված երեխայի հերթական կարգից։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱՍՀՆ-ից։

Սույն մոտեցմամբ էականորեն պարզեցվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաև արագացվում է որոշումների կայացման ժամկետը։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։

Հիշեցնենք,որ քաղաքացիները կարող են առցանց եղանակով e-social.am կայքի միջոցով ներկայացնել դիմում, լրացնելով երեխայի և ծնողի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները կամ դիմել միանվագ սոցիալական ծառայության որևէ տարածքային կենտրոն։

Leave a Comment