«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ է — Հայաստանի Հանրային Ռադիո

«Մարտին սթար» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) արտադրված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակն անվտանգ է. այդ փաստն արձանագրվել է լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրության, կասեցումը վերացնելու մասին:

Leave a Comment