Կցանկանայի խաղալ Բենզեմայի և Կրիշտիանու Ռոնալդուի դեմ․ Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ալ Ահլիի» նորեկ Էդուարդ Սպերցյանը կարծիք է հայտնել Սաուդյան Արաբիայի առաջնության մասին։

«Կարծում եմ՝ սա քայլ առաջ է։ Սաուդյան Արաբիայի լիգան այնքան էլ հեշտ չէ։ Այստեղ շատ լավ թիմեր և ուժեղ խաղացողներ կան։ Այնպես որ, սա մարտահրավեր է իմ կարիերայում, և ես պատրաստ եմ դրան։ Թիմում շատ են փորձառու և տաղանդավոր խաղացողները։ Էդուար Մենդին շատ լավ ավագ է։ Թիմի մթնոլորտը հիանալի է։ Ինչ վերաբերում է ինձ, ես ամեն ինչ կանեմ յուրաքանչյուր խաղում, որպեսզի կարողանանք տիտղոսներ նվաճել։ Իսկ թե ո՞ւմ դեմ կցանկանայի խաղալ, Բենզեմայի և Կրիշտիանու Ռոնալդուի դեմ», – ասել է Սպերցյանը։

Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի», որի կազմում անցկացրել է 2 պաշտոնական հանդիպում և դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment