Ջակարտայում իրենց պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Չինաստանը և Ինդոնեզիան հայտարարեցին պաշտպանական համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության ոլորտում, ամրապնդելու մտադրության մասին, ուրբաթ օրը հաղորդել է Bloomberg-ը։
«Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Սազֆրի Շամսուդդինը, իր չինացի գործընկեր Դոնգ Ջունի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ երկու երկրները կընդլայնեն ռազմական կապերը և արդյունաբերական համագործակցությունը՝ իրենց պաշտպանական կարողությունները ամրապնդելու համար», – հաղորդել է գործակալությունը։
Իր հերթին, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Սուգիոնոյի հետ զրույցից հետո, հայտարարեց, որ Չինաստանը Ինդոնեզիային կտրամադրի ավելի մեծ հասանելիություն իր շուկաներին և կխորացնի գործընկերությունը արհեստական բանականության տեխնոլոգիաների, հետախուզական արբանյակների, էներգետիկայի և հանքային պաշարների ոլորտներում: