Ազգային ժողովն օգոստոսի 21-ին շարունակում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածության հարցի քննարկումը։
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին։ Այժմ տեղի է ունենում մտքերի փոխանակություն։