Ռուսական անօդաչու թռչող սարքերը օգոստոսի 21-ի գիշերը հարվածել են Ուկրաինայի Օդեսայի մարզում՝ Մոլդովայի սահմանին գտնվող «Տաբակի» միջազգային անցակետին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ…
Ռուսական անօդաչու թռչող սարքերը օգոստոսի 21-ի գիշերը հարվածել են Ուկրաինայի Օդեսայի մարզում՝ Մոլդովայի սահմանին գտնվող «Տաբակի» միջազգային անցակետին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։
Հարվածի հետևանքով վնասվել են անցակետի շենքերն ու ենթակառուցվածքները, առաջացած հրդեհները մարվել են փրկարարների կողմից։ Այս պահին անցակետով մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը դադարեցված է, իսկ երթևեկությունն ուղղորդվում է այլ անցակետեր։
Ստեղծված իրավիճակի մասին ուկրաինական կողմը տեղեկացրել է նաև Մոլդովային։