Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով օգոստոսի 21- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում մինչեւ օգոստոսի 25-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ։

Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի 33- 35, երեկոյան` 26- 28, գիշերը` 19- 21 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ օգոստոսի 21-ն արձանագրվել է 2015 թվականին` 37.7°C, ամենազովը` 1977 թվականին`13.1°C։

Leave a Comment