Պերուում երկրաշարժի հետևանքով երեք մարդ է տուժել

Պերուում օգոստոսի 20-ին տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն երեք մարդ տուժել է։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտը։

«Առողջապահության նախարարության օպերատիվ շտաբը այս պահին հայտնում է երեք տուժածի մասին, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել Կորակորայի հիվանդանոցում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

RPP ռադիոկայանի տվյալներով՝ վնասվել է ավելի քան 20 շինություն։

Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հինգշաբթի՝ երկրի հարավային կենտրոնական հատվածում գտնվող Այակուչո դեպարտամենտի Կորակորա քաղաքից 35 կմ հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 108 կմ խորության վրա։

 

Leave a Comment