«Երևանի գիշերները». ի՞նչ համերգներ են սպասվում երևանցիներին – Նորություններ 21.08.2026

«Երևանի գիշերները» մշակութային նախագիծը բաղկացած է 6 համերգից՝ 3 դասական և 3 ջազային, որոնք կանցկացվեն Երևանի տարբեր այգիներում։

Նախագծի նպատակն է Երևանի հանրային այգիներում հնչեցնել բարձրարժեք դասական և ջազային երաժշտություն՝ ստեղծելով բաց մշակութային հարթակ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Հանգստի և զբոսանքի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան բաց երկնքի տակ վայելելու հայկական և համաշխարհային երաժշտարվեստի լավագույն ստեղծագործությունները՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։

Նախագծին մասնակցում են՝

• ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և «Armenian Colours» ջազային խումբը, «Yerevan-New York” ջազ քառյակը
• «Կանտատա» լարային տրիոն և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը

Դասական ծրագիր

● Օգոստոսի 25 — Մերգելյան այգի
● Օգոստոսի 31 — Սիրահարների այգի
● Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի այգի

Ջազային ծրագիր

● Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի այգի
● Օգոստոսի 27 — Սիրահարների այգի
● Սեպտեմբերի 11 — Մերգելյան այգի

Համերգների սկիզբը՝ ժամը 20:00-ին։

Համերգաշարն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Leave a Comment