Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անսպասելի խոստովանություն է արել՝ նշելով, որ Յան Դիոմանդեի տեղափոխությունը «Լայպցիգից» մադրիդյան ակումբ իր նախաձեռնությամբ չի իրականացվել:
«Արդյո՞ք ես եմ խնդրել Յան Դիոմանդեի տրանսֆերը. ո՛չ, ես չեմ պահանջել գնել նրան: Բայց հիմա, ուսումնասիրելով նրա խաղային պրոֆիլը, ցանկանում եմ նրան տեսնել իմ թիմում: Նա կարող է գործել երկու եզրերում էլ»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն:
Օգոստոսի 6-ին «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց «Լայպցիգից» Դիոմանդեի տեղափոխության մասին: Եզրային հարձակվողը մադրիդյան ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար իսպանական ակումբը վճարել է 125 միլիոն եվրո, ևս 15 միլիոն եվրո նախատեսված է որպես բոնուս: Այս գործարքը դարձավ ռեկորդային տրանսֆեր Մադրիդի «Ռեալի» ողջ պատմության մեջ: