Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է պորտուգալացի եզրային պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերի մասին:
32-ամյա ֆուտբոլիստն ու կատալոնական ակումբը կնքել են երեք տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:
Ավելի վաղ պորտուգալացին հանդես էր գալիս սաուդյան «Ալ-Հիլալի» կազմում: Թեև նրա պայմանագիրն արաբական ակումբի հետ գործելու էր մինչև 2027 թվականը, ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կողմերը ժամկետից շուտ խզել են համաձայնագիրը, ինչն էլ հնարավորություն է տվել Կանսելուին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Իսպանիա:
Պաշտպանը կատալոնական ակումբում է խաղացել նաև 2023/24 մրցաշրջանում:
Ընդհանուր առմամբ, Ժոաու Կանսելուն կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 65 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ: