Իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի դուստրը «Միլանից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
13-ամյա Էմա Մոդրիչը «Միլանի» աղջիկների թիմի հետ նվաճել էր Coppa Garino-ն։ Մոդրիչի ընտանիքը ապրում է Մադրիդում։ 40-ամյա Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է եկել 2012-2025 թվականներին։
Նրա պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիսը։