ՊՆ-ն հերքում է Ճամբարակում զինվորների՝ հակագազերով վազելու մասին տեղեկությունները

Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ:

ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։

Leave a Comment