Վերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքը • Tribune.am

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի շրջանակում նրա մերձավոր ազգականների հետ շփման արգելքը վերացվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Ինչպես և նվազագույն ակնկալիքս էր, Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվեց Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքը։ Մնացած մասով կալանքը մնաց անփոփոխ»,– գրել է փաստաբանը։

Leave a Comment