Ի՞նչ է փոխվում զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրում․ Կառավարությունը նոր որոշում է ընդունել

Գործադիր մարմինը որոշում է կայացրել զինծառայողների բնակարանային կարիքների բավարարմանն ուղղված անշարժ գույքի ձեռքբերման ապահովման նպատակով։ Ընդունված որոշմամբ հնարավորություն է ստեղծվում հիփոթեքային…

Գործադիր մարմինը որոշում է կայացրել զինծառայողների բնակարանային կարիքների բավարարմանն ուղղված անշարժ գույքի ձեռքբերման ապահովման նպատակով։

Ընդունված որոշմամբ հնարավորություն է ստեղծվում հիփոթեքային վարկավորման ծրագրում ներառել ձեռք բերվող բնակելի գույքի վերանորոգման ծախսերը, սահմանվում է պետական աջակցության շրջանակում վերանորոգման համար հատկացվող վարկային միջոցների առավելագույն չափը, ինչպես նաև հստակեցվում են հիփոթեքային պայմանագրի կողմերի շրջանակն ու պայմանագրի գործողության ժամկետները։

Ըստ հիմնավորման՝ օրենքով նախատեսվել է ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների բնակարանային ապահովման հիփոթեքային ծրագրում ներառել նաև վարկային գումարի ուղղումը նպատակային այլ ծախսերի իրականացմանը։

Leave a Comment