Փորձելով ապացուցել, թե Հայաստանում իբր չկան քաղբանտարկյալներ՝ Հակոբյան Հասոն ասել է. «Որևէ միջազգային կառույցի որևէ բանաձև, որևէ դիտարկում չեք կարող տեսնել Հայաստանում քաղբանտարկյալի առկայության»:
Պարզ է՝ ինչու են հասոները փորձում իրականությունը «սվաղել»՝ ներկայացնելով այն վարդագույն. եթե կան քաղբանտարկյալներ, ուրեմն Նիկոլի կողմից առաջ տարվող իլհամամետ քաղաքակնությունը չի կարող լեգիտիմ համարվել, իսկ Նիկոլի իշխանությունը՝ ժողովրդավար: Հասոն, ակայն, ակնհայտորեն մի կարևոր բան դիտավորյալ բաց է թողել. իրականում քաղբանտարկյալների գոյության մասին փաստող վկայություններ կան՝ վերաբերող կոնկրետ Արմեն Աշոտյանին. ընդդիմադիր կարկառուն գործիչը քաղաքական բանտարկյալ է ճանաչվել ինչպես ԵԺԿ-ի կողմից, այնպես էլ՝ աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկի՝ Կենտրոնամետ դեմոկրատների միության՝ առանձին բանաձևերով:
Ստացվում է՝ կա՛մ Հասոն բանից բեխաբար է, կա՛մ ուղղակի ստում է՝ իրեն լսողներին ապակողմնորոշելով:
Իհարկե, միայն Արմեն Աշոտյանը չէ Հայաստանում քաղբանտարկյալ, բայց հատկանշական է, որ գոնե նրա մասով կան բանաձևեր, որոնք հերքում են Հասոյի հայտարարությունը՝ ևս մեկ անգամ ցույց տալով ՔՊ-ական իշխանության բնույթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: