Ռուսաստանն աշխարհում միակն է, որ տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթային. Պուտին

Ռուսաստանն աշխարհում, հավանաբար, միակ երկիրն է, որը տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթայի կարողություններին։ Այս մասին ատոմային էներգետիկային նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է…

Ռուսաստանն աշխարհում, հավանաբար, միակ երկիրն է, որը տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթայի կարողություններին։ Այս մասին ատոմային էներգետիկային նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը, երևի, միակ երկիրն է աշխարհում, որը տիրապետում է միջուկային էներգետիկայի ողջ շղթայի իրավասություններին, ինչպես նաև պահպանում է կայանների աշխատանքի անվտանգության և հուսալիության ավանդաբար բարձր ստանդարտները»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ այս առավելությունները Ռուսաստանին հնարավորություն են տալիս առաջատար դիրքեր զբաղեցնել նաև արտերկրում ատոմային էլեկտրակայանների կառուցման շուկայում։

Leave a Comment