Կմիավորվեն Արարատի մարզի Արարատ և Վեդի, Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքները

Կառավարությունը նախատեսում է համայնքների միավորման 2 ծրագիր իրականացնել՝ Արարատի մարզի Արարատ և Վեդի, Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման մոդելով։

Այդ նպատակով գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքները՝ Արարատի մարզի Արարատ, որում ներառվել են ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով, Լոռու մարզի Վանաձոր, որում ներառվել են ներկայիս Վանաձոր և Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 22 բնակավայրերով։

Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում կձեւավորվի  Վանաձոր համայնքը, որի վարչական կենտրոնը կլինի Վանաձոր քաղաքը։ Առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 4 համայնք, 54 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 2 համայնք:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment