Գազայից երեխաներ կբերվեն Հայաստան բուժման․ կառավարությունը 16.7 մլն դրամ է հատկացնում

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներ կտեղափոխվեն Հայաստան՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար։ Կառավարությունն այսօր հաստատել է համապատասխան նախագիծը։ Երեխաների բուժումը…

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներ կտեղափոխվեն Հայաստան՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար։ Կառավարությունն այսօր հաստատել է համապատասխան նախագիծը։

Երեխաների բուժումը կազմակերպելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը կհատկացվի 16.7 մլն դրամ։

Ծրագիրն իրականացվում է Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ։

Սկզբում նախատեսվել էր Հայաստան տեղափոխել մինչև 10 երեխայի։ Նախնական գնահատման համար դիտարկվել է 11 պացիենտ, որոնցից 7-ի անհրաժեշտ բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։

Սակայն այդ յոթ երեխաներից միայն 3-ի ընտանիքներն են համաձայնություն տվել ծրագրին մասնակցելու համար։ Պատճառներից մեկը ծրագրի պայմանն է, ըստ որի՝ յուրաքանչյուր երեխայի հետ Հայաստան կարող է ժամանել առավելագույնը մեկ ուղեկցող անձ։

Այսպիսով, այս փուլում նախատեսվում է Գազայից Հայաստան տեղափոխել 3 երեխայի՝ բուժում ստանալու նպատակով։

Leave a Comment