20 Օգոստոսի 2026, 17:40
Խառը մենամարտերի (MMA) հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը շարունակում է իր հաղթարշավը պրոֆեսիոնալ ռինգում: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած #TNU156 հեղինակավոր մրցաշարի շրջանակում նա անցկացրել է հերթական փայլուն մենամարտը:
Միքայելյանն առաջին իսկ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել ամերիկացի Իթան Սոդերսթրոմին՝ ստիպելով մրցավարին կանգնեցնել մենամարտը: