Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում 4-րդ տեղն է գրավել մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում պայքարն ավարտել էր 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալով:
Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը, Յուրիկ Պետրոսյանն (87 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր: