Ո՞ր համարի խաղաշապիկով հանդես կգա Թիկնիզյանը «Օլիմպիակոսում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որն օրերս է համալրել հունական «Օլիմպիակոսի» կազմը, կողմնորոշվել է խաղահամարի հարցում։

Sport24.gr-ի տեղեկություններով՝ 27-ամյա ձախ պաշտպանն ընտրել է 71 խաղահամարը։ Այս տեղեկությունն արդեն պաշտոնապես հաստատել է նաև հունական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսը» երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին, պաշտոնապես հայտարարեց «Ցրվենա Զվեզդայից» հայ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու մասին։

Leave a Comment