Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռի՝ «Էրեբունիում» վայրէջք կատարելու դեպքի մասով հետաքննություն է սկսվել





Շաբաթ օրը Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում` «Զվարթնոցի» փոխարեն:

Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը:

«Էրեբունի իջնելուց կարճ ժամանակ հետո ինքնաթիռը գնացել է «Զվարթնոց»: Երեկ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է հետաքննություն անցկացնի, մինչև հետաքննությունը չավարտվի, պատճառների և այլ մանրամասների մասին ոչինչ չենք կարող հայտնել: Հենց ավարտվի, պաշտոնապես արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց նա:




դիտվել է 0 անգամ

Leave a Comment