Կառավարությունն այսօր կքննարկի 35 հարց

ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 20-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդգրկված է 35 հարց, որոնցից 32-ը՝ չզեկուցվող, 3՝ զեկուցվող։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

Զեկուցվող հիմնական հարցերն են՝

  • «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին,
  •  Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 839-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին։

Չզեկուցվող հարցերն են՝ 

Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը հաստատելու մասին,

Բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման կարգը, ներառյալ ընդունելության ընդհանրական պայմանները և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, ինչպես նաև գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու ընթացակարգը, երրորդ մակարդակի կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման) և հավելվածին ներկայացվող պահանջները հաստատելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 733-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-Ի N 1100-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին,

 «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին։

 

 

Leave a Comment