Կիևի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 23 մարդ

Օգոստոսի 20-ի գիշերը Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 23-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը։ Ժամը…

Օգոստոսի 20-ի գիշերը Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 23-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը։

Ժամը 03։20-ի դրությամբ հարձակման հետևանքներ են արձանագրվել քաղաքի Դառնիցկի, Սվյատոշինսկի և Սոլոմենսկի շրջանների ավելի քան 12 վայրերում։

Վնասվել են բնակելի շենքեր, բժշկական և ուսումնական հաստատություններ։ Պահեստային տարածքներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել հարձակման հետևանքների վերացման ուղղությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի և 20 վիրավորի մասին։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ օգոստոսի 20-ի գիշերը ռուսական ուժերը Կիևի ուղղությամբ նաև բալիստիկ հրթիռներ են արձակել։ Քաղաքում պայթյուններ են որոտացել, վնասվել են շենք և մանկական հիվանդանոց, տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։

Leave a Comment