Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է

Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 312-ի, ևս 290 մարդ շարունակում է անհետ կորած համարվել։ Այս մասին հայտնել է աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը։

«Զոհվել է 312 մարդ, 4 380-ը՝ վիրավորվել, 290-ը համարվում է անհետ կորած, 358-ը փրկվել է»,- նշվում է X-ում հրապարակված հաղորդագրությունում։ Բացի այդ, փրկվել է 485 կենդանի։

Իշխանությունների վերջին գնահատմամբ՝ երկրաշարժն ամբողջությամբ ավերել է 29 680 տուն, իսկ 134 282 շինություն վնասվել է։

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել օգոստոսի 10-ին՝ Կոլումբիայի արևմուտքում՝ Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ։ Ավելի վաղ հաղորդվում էր 304 զոհի մասին։

Leave a Comment